Նիկոլը շարունակում է իր թշնամական քաղաքականությունը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի դեմ, շարունակում ականներ դնել Հայաստանի տակ Իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը…

Նիկոլը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ): Այս պահին այո, որովհետև Եվրամիության (ԵՄ) հետ իր և իր ոհմակի (չարախմբի) հայադավ խաղը դեռ չի հասել համապատասխան կետին, սակայն հետագայի առումով նա ստել է, քանի որ Եվրամիության ճանապարհը բռնած իր քաղաքականությամբ Հայաստանն ինքնաբերաբար դուրս է դնում ԵԱՏՄ-ից:

Այնուհետև Նիկոլը բարբաջել է ԵԱՏՄ-ին սպասվող քայքայման անշրջելի գործընթացների մասին, եթե խնդիրները օպերատիվ լուծում չստանան: Նկատի ունի Ռուսաստանի համապատասխան կազմակերպությունների կողմից մայիսից Հայաստանից ծաղիկների, որոշ ալկոհոլային խմիչքների, «Ջերմուկ»-ի, բանջարեղենների, մրգերի և այլ սննդամթերքի մատակարարման արգելքը:

«Մենք մեր առջև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չենք դնում,- ասել է Նիկոլը:- Բայց առկա իրավիճակը չի կարող ինձ չանհանգստացնել։ Այն պետք է մտահոգի նաև ԵԱՏՄ մյուս անդամներին, որովհետև նույնը կարող է պատահել նաև նրանց հետ»:

Այսպիսով ինքն իբր թե անհանգստացած է ԵԱՏՄ-ի ճակատագրով: Ո՛չ, ԵԱՏՄ-ի մյուս անդամների հետ նույնը չի կարող պատահել, քանի որ նրանց ղեկավարները, ի տարբերություն Նիկոլի և իր ոհմակի, Եվրամիության ճանապարհը չեն բռնել և ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հանդեպ չեն վարում դավադիր ու դավաճանական քաղաքականություն:

Այո, ԵԱՏՄ-ը հենվում է ապրանքների, մարդկանց, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի սկզբունքների վրա, և այդ սկզբունքներն այսօր պահպանվում են (բացառություն է միայն Հայաստանը որոշ ապրանքների մասով), հետևաբար Նիկոլի հայտարարությունը վերոնշյալ տեղաշարժի բացակայության մասին, որը, իր կարծիքով, նշանակում է բուն միության փաստացի բացակայություն, նրա հերթական սուտն է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր պատասխանել է  ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտությունների մասին ԶԼՄ-ների հարցին՝ «Ինչպես կմեկնաբանեք ՀՀ վարչապետ Ն.Վ.Փաշինյանի հայտարարությունները «ԵԱՏՄ ինքնալուծարման» մասին և այն մասին, որ «կազմակերպությունը պետք է պատասխանի ՝ կա՞, թե չկա»:

«Ծանոթացանք հունիսի 25-ին ՀՀ կառավարության նիստում, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ շփման ընթացքում վարչապետ Ն. Վ. Փաշինյանի հայտարարություններին: Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է մի կողմ՝ դեմագոգիայի ոլորտ, ինչպես նա դա արդեն արել է ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության, այսպես կոչված, սառեցման հետ կապված։

Իսկ գլխավոր հարցը նա անպատասխան թողեց։ Մասնավորապես այն մասին, թե ինչպես կարելի է 2025 թվականին օրենք ընդունել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին», ժամանակ առ ժամանակ հաստատել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ–ի հետ համատեղ հռչակագրեր ստորագրել՝ կոնկրետ քայլերի ցանկով, որոնք ուղղված են հանրապետությունն այդ միավորմանը մերձեցնելուն, և միաժամանակ խոսել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։ Ըստ էության ստացվում է, որ միության շրջանակներում Երևանի գործունեությունը միայն ժամանակավոր միջոց է եվրոպական բլոկին միանալու համար հող նախապատրաստելու համար, որի չափանիշներն ու կանոնները արմատապես տարբերվում են ԵԱՏՄ–ից, և որը, բացի այդ, վարում է Ռուսաստանին թշնամական քաղաքականություն։ Նման պահվածքը չի կարելի անվանել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարության մեջ հստակ նշված է, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը էական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար: Փաստաթղթում ընդգծվել է ԵԱՏՄ անդամ երկրների համար դրա հետ կապված վնասների կանխարգելման անհրաժեշտությունը։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին զեկույց կներկայացվի Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին: Չորս երկրների ղեկավարները նաև ընդհանուր դիրքորոշում են հայտնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում հետագայում էլ մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հետևաբար Երևանի ռազմավարական ընտրության մասին հարցին, ինչպես կոչ է անում ինքը՝ Ն.Վ.Փաշինյանը, պետք է պատասխանել։ Եվ որքան հնարավոր է շուտ»:

Շարունակելով Եվրամիության հետ իր հայադավ խաղերը, Բրյուսելում ԵՄ-ի և Նիկոլի ոհմակի միջև ստորագրվել է հուշագիր, որով մեկնարկում է երկու առանցքային ճանապարհային երթուղիների նախապատրաստման խորհրդատվական աջակցությունը: Խոսքը մայրուղիների մասին է, որոնք պետք է հայկական հատվածները սահմանների մոտ կապեն մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլի ոհմակը և ԱՄՆ-ն ավելի վաղ նախաստորագրել էին «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»

(TRIPP) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, որով նախատեսված է Հայաստանի տարածքով հատուկ տարանցիկ գոտու ստեղծում, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երթուղին պետք է ապահովի Բաքվի մուտքը Նախիջևան: Այս նախագիծը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաիմաստավորումն է, շատ առումներով ադրբեջանամետ է և հարցականի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը, իրականում Թրամփի երթուղին է՝ միտված միջազգային խաղաղության նկատմամբ սպառնալիքի և ավերման:

TRIPP-ը կարծես բավարար չէր, Նիկոլի ոհմակի և ԱՄՆ-ի միջև շուրջ մեկ ամիս առաջ ստորագրվել է Հայաստանի կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր, որն ուղղված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ, քանի որ այդ կարևորագույն հանքանյութերը և հազվագյուտ հանածոները կիրառվելու են նաև ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության համար, այդ թվում նաև՝ արհեստական բանականության մեջ, պարզ է, ուղղված ոչ թե, ասենք, Իսրայելի և Ճապոնիայի, այլ, առաջին հերթին, Ռուսաստանի, նաև Իրանի և Չինաստանի դեմ: Պատահական չէ, որ նիկոլենք առ այսօր գաղտնի են պահում, թե հուշագրով նախատեսված դրույթների իրականացման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ընդերքում մոլիբդենից, ոսկուց, պղնձից, ուրանից բացի, առկա են նաև այնպիսի հազվագյուտ ու խիստ արժեքավոր տարրեր, ինչպիսիք են տելուրը, լիթիումը, ռենիումը, բիսմութը, սելենը և այլն, որոնք կարևորագույն նշանակություն ունեն ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ ռազմարդյունաբերության մեջ:

Հուշագրից բխող թույլտվությունների տրման, համաձայնագրերի կնքման, ծրագրերի իրականացման արդյունքում հօգուտ ԱՄՆ-ի թալանվելու են Հայաստանի հազվագյուտ, խիստ արժեքավոր ու ռազմավարական նշանակություն ունեցող հանքային հարստությունները, միաժամանակ մեր երկրի առանց այն էլ աղտոտված շրջակա միջավայրն էլ ավելի մեծ ապականման ու թունավորման վտանգի տակ է հայտնվելու, ինչը, ինչպես Ամուլսարի օրինակով ապացուցել է Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավը, իրեն բնավ չի մտահոգում, ավելին՝ կարելի է ասել նույնիսկ բխում է մեր նկատմամբ թուրքի լամուկի վարած թշնամական քաղաքականությունից:

Նիկոլը շարունակում է իր թշնամական քաղաքականությունը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի դեմ, շարունակում ականներ դնել Հայաստանի տակ: Իսկ ի՞նչ է անելու ընդդիմությունը… Հարց, որի պատասխանը շուտով կիմանանք:

 

Արթուր Հովհաննիսյան