Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարցին, թե արդյո՞ք հիմա կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը պատասխանել է հաստատական։

«Այո, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել և ստորագրել է փաստաթղթեր։

«Մենք հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։