Մոսկվան Երևանից սպասում է ՀԱՊԿ-ի մասնակցության վերաբերյալ որոշման. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ակնկալում ռուսական կողմը հայկական կողմից, նա նշել է.

«Ընդունել որոշում. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։

«Պետք է մեզ այդ մասին հայտնեն», – հավելել է Վասիլևը։