Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է արգելել Փաշինյանի կողմնակից ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան

Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է արգելել Փաշինյանի կողմնակից ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ։

«Առաջարկում եմ սոցցանցերով պարզել, դա շատ հեշտ է, սահմանապահները շատ հեշտ ու հանգիստ դա անում են ՝ և մեզ մոտ, և Վրաստանում, փորձեք գնալ Վրաստան, եթե Աբխազիայի, Օսեթիայի մասին բան լինի՝ թույլ չի տրվում մուտք գործել։ Նույնկերպ սոցցանցերով բացահայտել այն հայերին, որոնք աջակցում են Փաշինյանին և վերջ՝ ՌԴ մուտքն արգելված է ընդմիշտ, որովհետև եթե աջակցում եք Փաշինյանին, ուրեմն դուք աջակցում եք ռուսաֆոբիան, ատում եք ՌԴ-ն, մոռացել եք Գրիբոյեդևին, ՌԴ-ում անելիք չունեք»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։