ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ
Առաջին անգամ Իրանը դժոխքի պես հարգում է ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ Սենատը որոշում է կայացնում անցկացնել անիմաստ «Ռազմական լիազորությունների մասին օրենքի» քվեարկություն: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այսպիսով, ես Իրանին ծնկի եմ բերել, նրանք պատրաստ են տապալվելու, պատրաստ են մեզ տալ գործնականում ամեն ինչ, և տասնամյակների ընթացքում առաջին անգամ նրանք դժոխքի պես հարգում են ԱՄՆ-ին և նրա նախագահին՝ ինձ, իսկ ԱՄՆ Սենատը որոշում է կայացնում անցկացնել ոչ պատշաճ ժամանակին և անիմաստ «Ռազմական լիազորությունների մասին օրենքի» քվեարկություն՝ աշխարհի ահաբեկչության թիվ մեկ հովանավորին ասելով, որ ԱՄՆ-ին դուր չի գալիս այն, ինչ ես անում եմ նրանց հետ, և ես պետք է դադարեցնեմ, և դրանով իսկ օգնություն և աջակցություն են ցուցաբերել Թշնամուն»,- գրել է Թրամփը:
«Ի՞նչ է այդ ամենը նշանակում»: Այս սենատորներն ուղղակի ավելի դժվարացրեցին իմ աշխատանքը, բայց ես դա կանեմ՝ այս կամ այն կերպ, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ պետք է անել»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք` ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը կոչ է անում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ մարտական գործողություններ վարելու համար:

