Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մեկնել են Օմանի մայրաքաղաք Մասկատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
Նախատեսվում է, որ Մասկատ այցի ընթացքում Իրանի պատվիրակությունը կհանդիպի Օմանի սուլթան Հայսամ բին Թարիքին։ Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի կառավարման իրանական կարգավորումների ամրապնդման հարցերը։

