Այս տղան ուղղակի նվեր է իշխանության հավակնորդ ապագա ուժերի համար

Փաշինյանի հայտարարությունը, որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր-օլիգարխիկ ուժերի օգտին տրված բոլոր քվեները գնվել են ընտրակաշառքով, հունիսի 7-ի ընտրությունների անվավերության ևս մեկ հիմք է։ Այդ հայտարարությունը, ի դեպ, ՔՊԿ վարչապետի թեկնածուի հայտարարություն չէ, այլ գործող վարչապետի։ Այսքանից հետո ինքնահարգանք ունեցող վարչապետը հրաժարական կտար։ Ի՞նչ է ստացվում` երկրում, որտեղ այս մարդը պատասխանատու է իրավակարգի ու սահմանադրական կարգի պաշտպանության և ապահովման համար, որոշ քաղաքական ուժեր կարողացել են զանգվածային ընտրակաշառք բաժանել, հաջողել են իր խոսքերով գնել մոտ կես միլիոն քվե ու ներկայացված են լինելու բարձրագույն իշխանության մարմնում։ Այս տղան ուղղակի նվեր է իշխանության հավակնորդ ապագա ուժերի համար, քանի որ իր յուրաքանչյուր քայլով և խոսքով հիմնավորում է իր իշխանազրկման օրակարգը։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը