Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. «Գելլափի» հարցումը

Այսօր ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքներն է հրապարակել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

Հարցին՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու.

ՔՊ՝ 32,4%,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 16,4%,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 15,2%
ԲՀԿ՝ 8,8%
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 6,2%:

Ա. Նավասարդյանի խոսքով, սրանք այն ուժերն են, որոնք, ըստ արձանագրած ցուցանիշների, անցնելու են խորհրդարան: Ըստ նրա, 4 ընդդիմադիր ուժերի ստացած արդյունքների գումարը 46.6% է, այսինքն գրեթե 15% գերազանցում է ՔՊ-ի ցուցանիշը։ 

Նավասարդյանը նշել է, որ ևս երկու ուժ խորհրդարան անցնելու պոտենցիալ ունեն. ըստ հարցման «ԴՕԿ» կուսակցությանը 3,2% է ստացել, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3,1%։

Ըստ հարցման, «Նոր ուժ» կուսակցությունը ստացել է 2,1%, «Բոլորին դեմ եմ»՝  2%, «Հանրապետություն»՝ 1,5 %, ՀԱԿ՝ 0,3 %։ Մնացած ուժերը ևս հավաքել են 0,1-0,3 տոկոս:

Հարցին հրաժարվել են պատասխանել 4,2 %-ը, դժվարացել են պատասխանել՝ 2,1%-ը։ 

Հեռախոսային հարցումն անցկացվել է հունիսի 2-3-ը, մասնակցել է 1104 քաղաքացի։