ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանուցագրե՞ր են հանձնում
ՌՈ ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Տեսանյութը և լուսանկարները տարածվել են լրատվամիջոցներում:
ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Ըստ մամուլում, մասնավորապես իշխանական Civic.am-ում շրջանառվող լուրերի, ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր։
ՌԴ-ից ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Դեռ նախօրեին ասել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Հավելենք՝ Պաշտպանության նախարարությունն այս պահին պաշտոնապես չի հաստատել։

