Թուրքիայում նահանգապետ և տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել

Թուրքիայի իրավապահ մարմինները կաշառակերության փաստով գործողություն են իրականացրել Իզմիր քաղաքի Բուջա համայնքապետարանում։

Թուրքական լրատվամիոցների փոխանցմամբ՝ գործողության շրջանակում ձերբակալվել և մեղադրանք է առաջադրվել 62 անձի։

Ձերբակալվածների թվում են մունիցիպալիտետի քաղաքապետ Գյորքեմ Դումանը, նրա տեղակալներն ու օգնականները։