Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և դա լավ գործարք կլինի ԱՄՆ-ի ու նրանց համար, ովքեր մեզ հետ են: Բայց մի՞թե Տխմարոկրատները և տարբեր, արտաքուստ հայրենասիրությունից զուրկ հանրապետականները չեն հասկանում, որ ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել իմ աշխատանքը և բանակցել, երբ քաղաքական կամակատարները շարունակում են բացասաբար «ծլվլալ»՝ նախկինում երբևէ չտեսնված մակարդակներով, նորից ու նորից, թե ես պետք է ավելի արագ շարժվեմ, կամ ավելի դանդաղ շարժվեմ, կամ գնամ պատերազմի, կամ չգնամ պատերազմի, կամ ինչ էլ որ լինի: Պարզապես հենվեք և հանգստացեք, ի վերջո ամեն ինչ շատ լավ կդասավորվի, ինչպես միշտ»,- գրել է Թրամփը:

