Արցախի Հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուն Անաստաս Իսրայելյա՞նն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նպատակ ունի սկսել Արցախի Հանրապետության նախագահի ընտրության գործընթաց։

LIVEnews.am-ի տեղեկություններով, թեկնածուներից մեկը «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանն է։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության  նախագահի պաշտոնը թափուր է մնացել դեռ 2025-ի մայիսից, երբ ավարտվել է Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Եվ մինչ օրս ԱՀ նախագահի պարտականություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։