Մեզ վերաբերող զրպարտագրում ինչ-որ խորհրդավոր կապեր են փորձել վերագրել Հայկ Մարությանին․ Կարապետյան

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը։
Մի մատից ծծած «հետաքննություն» է շրջանառվում, որը հրապարակված է ինչ-որ Хроника Кавказа անունով սունկ կայքում։ Կայք, որի գրածները իրենց իսկ ալիքներում կարդում է մի 5-12 հոգի, բայց որի նյութերը շատ արագ ու լայնորեն տարածվում են իշխանական քարոզչամիջոցներում (ՀԺ, Ռադար, Բաղրամյան 26 եւ այլն)։
Հիմա՝ մեզ վերաբերող զրպարտագրում ինչ-որ խորհրդավոր կապեր են փորձել վերագրել Հայկ Մարությանին ու Նոր ուժ կուսակցությանը՝ առանց որեւէ հիմնավոր պնդման։ Միակ «փաստաթուղթը», որը դրված է Хроника Кавказа-ի հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երեւում է որ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, եւ էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։ Հիմա ուշադրություն էդ էսքիզների վրա երեւում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մայիսի 3-ին։ Պարզ է, չէ՞ ապրիլի 29-ին իբր հարցում են արել՝ օգտագործելով մեր քվեաթերթիկի համարով էսքիզային պատկերներ, ինչն այդ պահին չէր կարող լինել, որովհետեւ մենք ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ մեր քվեաթերթիկի թիվը քաշել ենք մայիսի 3-ին (ԿԸՀ հեռարձակման հղումը՝ մեկնաբանության մեջ):
Ի դեպ, սոցհարցում պատվիրելու մեջ հանցանք էսպես թե էնպես չկա, հարցը մանիպուլյացիան է, որը բացահայտվում է երկու կլիկի օգնությամբ։
Չեմ ուզում հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց սա շատ նման է 2023-ի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ՔՊ քարոզիչները հոլովակներ էին սարքում, որտեղից ջնջում էին Հայկ Մարությանի պատկերը՝ նրա արածները իրենց վերագրելու համար ու տարածում էին ամենաբարձր մակարդակով (հղումը՝ մեկնաբանության մեջ)։
Էդ սաղ՝ հեչ։ Վերը նված զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ մշակի Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին՝ Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել )))։
Կարճ ասած, շատ ափսոսում եմ, որ ռուսական քարոզչական պատերազմի դեմ մեր իշխանավորներն ու նրանց ընկերները պայքարում են նույն ապատեղեկատվական հնարքներով։ Ի դեպ, իրենց էդ չեկիստական замашка-ներով նրանց շատ կսազեր հետեւել Փաշինյանի օրինակին եւ ակնածել Պուտինին, իսկ մեզ՝ հանգիստ թողնել։
ՀԳԻսկ թե ինչու Хроника Кавказа կայքը չի կարող արժանահավատ համարվել, կարող եք կարդալ Factor.am-ի հետաքննությունում (հղումը՝ մեկնաբանության մեջ)։