Արարատ Միրզոյանը գերիների մասին հարցին պատասխանում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան
«Լրագրողն արտգործնախարարին հարցնում է՝ Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրացնելո՞ւ եք գերիների հարցը, ինչին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»,-ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:- ԱԱԾնգլ գործակալ Արարատը 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո նեղացել, գնացել էր արձակուրդ, քանի որ իրեն պաշտոն բաժին չէր հասել։ Արտգործնախարար էր նշանակվելու Արմեն Գրիգորյանը, ում թեկնածությանը, սակայն, ռուսական կողմը դեմ էր։ Նիկոլ Փաշինյանը ստիպված ներկայացնում է նոր թեկնածու՝ Արարատ Միրզոյանին, ում նկատմամբ նույնպես ռուսները վերապահում են ունենում։ Եվ ահա, այն ժամանակվա Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, ում հետ Արարատը ուներ շատ ջերմ հարաբերություններ, երաշխավորում է Արարատին ռուսական կողմի համար, որից հետո Արարատը նշանակվում է նախարար։ Մեր բոլոր գերիները վերադառնալու են, իսկ Արարատը պատմության մեջ մնալու է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը»։

