ՔԿ-ի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը․ Անդրանիկ Թևանյան
Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։
«Կայքի գործունեությունն այս փուլում նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նշանակություն ուներ», -հավելացրել է նա։
Նշենք, որ իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի բնակարանում։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել դավաճանության և լրտեսության հիմքով։

