Սերգեյ Լավրովից և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նույնպես զգուշացրել է Հայաստանին
Օվերչուկը շատ պարզ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կազանում կայացած «Россия — Исламский мир» համաժողովի շրջանակում, Հայաստանը հարկադրված կլինի ընտրություն կատարել Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև:
«ԵՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ասել է Օվերչուկը:- Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, նրա ղեկավարներն էլ են դրա մասին ասում, որ այդ բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել»:
Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի իշխանություններին հասցնել «այն խնդիրները, որոնք այդ կապակցությամբ կարող են առաջանալ»:
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանը մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդին (ընդգծենք՝ ժողովրդին, և ոչ թե ղեկավարությանը, ոչ թե իշխանություններին): Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը դեռ խղճում է Հայաստանի ժողովրդին ու հասկացնում, թե ինչ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ սխալ ընտրություն կատարելու դեպքում:
Մարտի 26-ին Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածն ամբողջությամբ ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Բրյուսելի (ԵՄ-ի) հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը, սակայն Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում:
Մայիսի 9-ին Պուտինը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ կողմնորոշվեն ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում, այդ դեպքում հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ճանապարհը:
Հայաստանի գերագույն գլխավոր ստախոս ու կեղծարար Նիկոլ հայադավի իշխանությունը ճիշտ իր նման է՝ ստախոս, խաբեբա, իսկ մենք լավ գիտենք, որ ստի հայրը Սատանան է: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը դեռ զբաղեցնող Արաբատ Միրզոևը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան) մայիսի 12-ին ստելով հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ չունի:
«Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է՝ բոլոր պարտավորություններով և իրավունքներով, և դուրս գալու մասին որևէ խոսակցություն չկա, պետք չէ փոթորիկ բարձրացնել մեկ բաժակ ջրում»,- դիմելով լրագրողներին, ասել է նա:
Արաբատը, իհարկե, շատ լավ հասկանում է, որ այս լապշան չի կարողանալու կախել ոչ Պուտինի, ոչ Վոլոդինի, ոչ Լավրովի, և ոչ էլ Մոսկվայի քաղաքականությունը որոշող այլոց ականջներին, այն, այսպես ասած, ներքին սպառման համար է՝ նիկոլազոմբիների, ինչպես նաև իրական կյանքից կտրված, անտեղյակ ու միամիտ մարդկանց համար: Խոսքը բնավ այն մասին չէ, թե հիմա պաշտոնական ու հրապարակային մակարդակով կա նման խոսակցություն, այլ Նիկոլ հայադավի և իր ոհմակի իրական ու նենգ նպատակի:
Հիմա մերկացնենք Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողի սուտը: Այն, որ չնայած բազմաթիվ ու հրապարակային զգուշացումներին, որոնք եղել են նաև մարտի 26-ից առաջ, «Ազգային ժողով» կոչվածն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, և օրենքը հետ չի կանչել նույնիսկ այն բանից հետո, երբ թե՛ Մոսկվայից ու նույնիսկ Պուտինի մակարդակով, թե՛ Հայաստանում Նիկոլին և իր ոհմակին (չարախմբին) շատ պարզ ասել են, որ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ գտնվելն անհնար է, ամենահամոզիչ և անառարկելի ապացույցն է նրա, թե Նիկոլ հայադավի և իր ոհմակի մտքին իրականում ինչ կա: Արաբատն ինչ-որ չափով դա մատնել է՝ ասելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ին անդամակցելու միջև ընտրություն կկատարի, «երբ գա պատշաճ ժամանակը»:
Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ Նիկոլը կամ իր ոհմակը ԵԱՏՄ-ին պաշտոնապես դիմում ներկայացնեն միությունից դուրս գալու վերաբերյալ, ԵՄ-ի հետ իր հակառուսական «խաղերով», Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելով ու զարգացնելով, նրանք նպատակադիր կերպով բանը կհասցնեն նրան, որ ԵԱՏՄ-ն ինքը Հայաստանին վռնդի իր շարքերից: Հետևաբար միակ ճանապարհն ապացուցելու, որ Արաբատը չի ստում, վերոնշյալ օրենքն ուժը կորցրած ճանաչելը կամ հետ կանչելն է, ինչը չի արվում:
Ընդգծում ենք, որ ի հեճուկս Միրզոևի այն հայտարարության, թե «Մենք Ռուսաստանի Դաշնությունից բաժանվելու նպատակ չենք հետապնդում», իրականությունը, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ Նիկոլի և իր ոհմակի վարած քաղաքականությունը, ինչպես նաև Երևանում մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և մայիսի 4-ին և 5-ին Հայաստան-Եվրամիություն 1-ին գագաթնաժողովը ճիշտ հակառակն են վկայում:
Քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևի կարծիքով, Փաշինյանը վերակողմնորոշվել է դեպի արևմուտք, քանի որ ծրագրում է ԵՄ-ի օգնությամբ Հայաստանում պահել իշխանությունը: Պերենջիևի այս հայտարարության միայն վերջին մասն է իրականությանը համապատասխանում
«Փաշինյանը հույս ունի Եվրամիության օգնությամբ պահել իշխանությունը, դրա համար էլ գնացել է նրա հետ համագործակցության՝ ամբողջովին կողմնորոշվելով դեպի Արևմուտք: Փաշինյանը պատրաստ է կտրվել Ռուսաստանից»,- News.ru-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը:
Այդ կուրսին աջակցում են ոչ միայն վարչապետի լոբբիստներն արևմտյան շրջանակներում, այլեւ «հզոր» հայկական սփյուռքը Ֆրանսիայում, ամփոփել է Պերենջիևը։
Արթուր Հովհաննիսյան
Այս թեմային են վերաբերվում նաև մեր հետևյալ հրապարակումները՝

