Սերգեյ Լավրովը շատ հստակ զգուշացրել է Հայաստանին վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի վերստին հայտնվելու դառնագույն հետևանքները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մատնանշել է ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ Հայաստանի կապերը խզելու Արևմուտքի ցանկությունը, և զգուշացրել, որ Հայաստանը կարող է զրկվել այն բոլոր արտոնություններից, որոնք ունի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում:
Բոլորովին դժվար չէ հասկանալ, թե որ դեպքում կարող է լինել դա. բավական է թույլ տալ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») չարիքն առաջիկա ընտրություններում դարձյալ ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով խորհրդարանում մեծամասնություն ունենա և վարչապետ ընտրի Նիկոլ հայադավին:
Դրանից հետո Նիկոլը համարելով կամ նույնիսկ հայտարարելով, որ ընտրողների մեծամասնությունն այդպիսով նաև կողմ է արտահայտվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության իր և իր ոհմակի քաղաքական ուղեգծին, որն իրենք չեն թաքցրել, կամ խզելու է Հայաստանի կապերը ԵԱՏՄ-ի հետ և Եվրամիությանը (ԵՄ) հայտ է ներկայացնելու անդամակցության համար, կամ ԵՄ-ին սիրաշահելու և նշված միությանը Հայաստանի անդամակցության համար կատարելու է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ ուղղված այնպիսի նենգ քայլեր, որից հետո ԵԱՏՄ-ն է հարկադրված լինելու Հայաստանին վռնդել իր շարքերից:
Ընդգծում ենք՝ սա ենթադրություն չէ կամ ապագայի մռայլ կանխատեսում չէ: Սա այն է, ինչն անխուսափելիորեն տեղի է ունենալու, եթե Նիկոլ հայադավին թույլատրվի վերստին ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների արդյունքում իշխանության գալ: Թող հետո ոմանք չասեն, թե չգիտեինք կամ կարծեցինք, թե ընդամենը ենթադրություն է, որը կարող էր և չիրականանալ:
Նիկոլ հայադավը բազմիցս հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին։ Փետրվարին «Ազգային ժողով» կոչվածն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Մայիսի սկզբին Նիկոլը խուսափել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին հարցին ուղիղ պատասխան տալուց:
Հայաստանն, իհարկե, չի դառնա Եվրամիություն կոչված քաղաքական պոռնկատան անդամ (տեսեք Ուկրաինայի օրինակը, որը մերժվում է նույնիսկ ՌԴ-ի դեմ իր բնակիչների կյանքի և երկրի ավերման գնով պատերազմելով, Ռուսաստանի ռազմավարական պարտությանը ձգտող ԵՄ-ին այդքան մեծ ծառայություններ մատուցելուց հետո), այսինքն՝ կմնա, ինչպես ասում են, «բորդյուրին», իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ նշված միությունից վտարվելու հետևանքները Հայաստանի ու հենց մեր՝ այս երկրում ապրողներիս համար (բացառությամբ ֆինանսական խնդիրներ չունեցող Նիկոլի և իր ոհմակի) կլինեն ուղղակի աղետալի:
Ինչպես, «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ , նշել է պարոն Լավրովը, Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել այն արտոնությունները, որոնցից օգտվում է որպես ԵԱՏՄ անդամ։ Նախարարը ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունները բնորոշել է որպես ոչ դյուրին:
Ռուսաստանի արտգործնախարարն իր երկրի կողմից ևս մեկ անգամ հիշեցրել կամ զգուշացրել է, որ Հայաստանը չի կարող համատեղել ԵՄ չափանիշներն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
«Հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում ԱՊՀ որոշ այլ անդամներից հետո իր տակն առնել, խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերն ԱՊՀ և ԵԱՏՄ իր գործընկերների հետ»,- բացատրել է Լավրովը:
Այսպիսով Հայաստանը չի կարող երկու միությունում միաժամանակ գտնվել կամ միաժամանակ նստել երկու աթոռի վրա, հետևաբար պետք է ընտրություն կատարի՝ կամ ԵԱՏՄ-ին անդամակցության շարունակում, կամ անհեռանկար ընթացք դեպի ԵՄ, ինչը Հայաստանի և մեր երկրի ազգաբնակչության համար նշանակելու է ոչ միայն անխուսափելի տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական աղետ, այլև աղետ անվտանգային, ինչպես նաև բարոյական, արժեհամակարգային, հոգևոր առումներով… ՔՊ և Նիկոլ ընտրողներից ոմանք այս վերջինը կհասկանան միայն այն ժամանակ, երբ նիկոլենք կվավերացնեն ու կկիրառեն Ստամբուլյան կոնվենցիան, երբ Հայաստանի տարբեր քաղաքներում ամեն տարի և տարին նույնիսկ մի քանի անգամ իրենց երեխաների և թոռների հետ ականատեսը կլինեն, այսպես կոչված, գեյ կամ ԼԳԲՏ շքերթներին, ԼԳԲՏ քարոզչության ամենաայլանդակ դրսևորումներին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հալածանքներին:
Նիկոլն ավելի վաղ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը, հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ պատժամիջոցների տակ հայտնվել ՌԴ-ի վերաբերյալ դիրքորոշման պատճառով: Նա այսպիսով, ըստ էության, չի բացառել, որ Հայաստանն ինչ-որ պահի կարող է միանալ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին, որպեսզի չհայտնվի այդ նույն պատժամիջոցների տակ, սակայն անտեսել է, որ դրանով Հայաստանը դնելու Ռուսաստանի պատժամիջոցների տակ, որոնք շատ ավելի դաժան կլինեն և անհամեմատ ավելի ծանր հետևանքներ կունենան, քան արևմտյան պատժամիջոցները:
Ցավոք, ոմանք ռուսական արջի զայրույթը կհասկանան միայն այն դեպքում, երբ բանը կհասնի դրան: Խոսքը բնավ Նիկոլ հայադավի և իր ոհմակի կարկառուն ներկայացուցիչների մասին չէ, որոնք շատ լավ հասկանում են իրենց չարագործությունների հետևանքները:
Լավրովը, «Новости Mail»–ի տեղեկացմամբ, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների հարցը նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ գագաթնաժողովում, որը կկայանա մայիսի վերջին Ղազախստանում, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է, որ չի կարողանա ներկա գտնվել միջոցառմանը նախընտրական քարոզարշավի պատճառով: Լավրովը դա «տխուր» է անվանել՝ հավելելով, որ գագաթնաժողովը «լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ղեկավարությանը մայիսի սկզբին կոչ արեց անհապաղ կողմնորոշվել ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում։ Ավելի վաղ նա բազմիցս նշել էր, որ հանրապետությունն իրավունք ունի ինքնուրույն գործընկերներ ընտրել, սակայն ԵՄ-ին անդամակցության հետ Մաքսային միության և ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է: Պուտինը հիշեցրեց, որ Երևանը զգալի օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից, այդ թվում ՝ գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, միգրացիոն ոլորտում և մաքսավճարների մասով:
Արթուր Հովհաննիսյան

