Զելենսկին հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է. Պեսկով
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում սա ևս մեկ անգամ ընդգծում և ապացուցում է, թե ով է խաղաղության գլխավոր խոչընդոտը։ Դա Զելենսկին է և նրա ռեժիմը», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Կիևը պատրաստել է հունիսին Ռուսաստանին հարվածելու ծրագիր, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղության գործընթացը դադարեցվել է։

