Ամերիկյան կենսալաբորատորիաները Հայաստանում և ռուսական սահմանների երկայնքով անտեսանելի պատերազմ է. ռուս պաշտոնյա

Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում ռուսական սահմանների երկայնքով ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը անտեսանելի պատերազմ է, որի համար զենք են դառնում ոչ թե տանկերը, այլ վիրուսները։ Այսպիսի կարծիք է ՏԱՍՍ-ին հայտնել Զապորոժիեի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Եմելյանենկոն։

«Երբ մի երկիր զանգվածաբար հավաքում է մեկ այլ ժողովրդի գենետիկական նյութը հենց նրա սահմանների մոտ, դա արդեն գիտական հետաքրքրություն չէ։ Դա նշանառություն է։ Հատկապես երբ այդ լաբորատորիաները տեղակայված են ոչ թե ինչ-որ տեղ Տեխասում կամ Կալիֆորնիայում, այլ գտնվում են ռուսական սահմանների երկայնքով՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում։ Դա պատերազմ է։ Անտեսանելի պատերազմ, որտեղ զենք են դառնում ոչ թե տանկերը, այլ վիրուսները»,- ասել է Եմելյանենկոն։

Տարածաշրջանի օրենսդիր ժողովի ղեկավարը հիշեցրել է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը 2017 թվականից ի վեր պաշտոնապես գնում է հենց եվրոպոիդ ռասայի սլավոնների ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) նմուշներ և կենդանի հյուսվածքներ՝ հենց Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինայի բնակիչները ռիսկի են դիմում կորցնել վստահությունն առ այն, որ իրենց երեխաները կկարողանան ապրել այս հողի վրա՝ առանց ինչ-որ մեկի գիտական փորձարկումների հետևանքների, ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզությունը հայտարարել էր ավելի քան 30 երկրներում գտնվող ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիաների ստուգումներ սկսելու մասին, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ամերիկյան հարկատուների հաշվին։ New York Post թերթում հաղորդվում էր, որ դրանցից ավելի քան 40-ը տեղակայված են Ուկրաինայում։