Արտակ Ավետիսյանին պետք է անհապաղ կալանքից ազատել և անհապաղ կալանավորել Նիկոլ հայադավին (տեսանյութեր)

Եվ բոլոր մյուսներին, ովքեր կանգնած են Ավետիսյանի ապօրինի կալանքի հետևում

 

 

«Էն տղուն հիշում եք չէ՞, որ միամիտ հայտնաբերել էր այն վայրը, որտեղ պատերազմի ժամանակ ուղարկած օգնությունը տարել ու թափել էին, հենց նոր բռնին ու տարան». ահա այսպես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Մանուկյանի այս գրառումը կարդալով ու կցված տեսանյութը  դիտելով իմացա այս պատմության մասին:

Արձագանքելով կատարվածին, փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է.

«Հարգելի՛ քաղաքացիներ ու հատկապես քաղաքական դերակատարներ,

Ստորև ներկայացնում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի Արտակ Ավետիսյանի այն տեսագրությունը, որից 3 ԺԱՄ հետո նա ձերբակալվեց և 55 ԺԱՄ հետո՝ կալանավորվեց։

Խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրել և դիտել տեսանյութը և գնահատել՝ արդյո՞ք դուք տեսնում եք «ատելության խոսք»՝ հատկապես քպ պարագլուխների հրապարակային ահավոր խոսքի համեմատությամբ։

Եվ այսպես՝ «ատելության խո՞սք», թե՞ թույլատրելի քննադատություն։

Եթե համաձայն եք ինձ հետ ու դուք էլ եք կարծում, որ այս խոսքն անգամ մոտ չէ «ատելության խոսքի» կարմիր գծին, ապա կոչ եմ անում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»։

Մելիքյանն իր գրառմանը կցել է Արտակ Ավետիսյանի այն հրապարակային խոսքի տեսագրությունը, որը Հայաստանի քննչական կոմիտեում շինծու կերպով հանրային քրեական վարույթ նախաձեռնելու համար որակել են իբրև ատելության խոսք, ոստիկանությունը նրան բռնությամբ ձերբակալել է, իսկ դատարանը բավարարելով կոմիտեի միջնորդությունը, կայացրել է կալանքի որոշում:

Նույնիսկ իրավական կրթություն չունեցող ոչ մասնագետներին է ակնհայտ, որ Արտակ Ավետիսյանի ասածում ատելության որևէ խոսք չկա, և քրեական վարույթը շինծու է: Բացակայում են և հանցակազմը, և հանցադեպը: Մարդն ընդամենը «ստուկաչ» ու «թռած» է անվանել Նիկոլին ու նրա կուտոկին: Ընդ որում, Նիկոլը 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո իսկապես «թռել է», այսինքն՝ դիմել փախուստի, իսկ նրա «ստուկաչ» լինելու վերաբերյալ ավելի վաղ հիշատակումներ են եղել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ահա դրանցից թերևս ամենաթարմ գրառումը:

Այս նույն տրամաբանությամբ կամ հակաիրավական մոտեցմամբ ցանկացած հրապարակային քննադատություն, մեղադրանք, անձի վերաբերյալ ցանկացած բացասական բնորոշում կարելի է համարել ատելության խոսք:

Քննադատությունը, հրապարակայնորեն մեղադրանք ներկայացնելն ատելության խոսք չեն ու չեն կարող համարվել այդպիսին: Նույնիսկ հրապարակային վիրավորանքը դեռ ատելության խոսք չէ, որովհետև դրա նպատակն անձին կամ անձանց խմբին վիրավորելն է, ինչի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի ոչ թե Քրեական, այլ քաղաքացիական օրենսգրքով:

Որևէ անձի հրապարակային խոսքն ատելության խոսք որակելու համար պետք է պարտադիր հիմնավորվի, որ այն նպատակաուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն և, միաժամանակ, պայմանավորված է նրա կամ նրանց ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, մինչդեռ այս դեպքում չի կարող լինել նման հիմնավորում:

Չեմ կարծում, թե ինձ անծանոթ քննիչին ու դատավորին վերոշարադրյալը հայտնի չէ և նրանք իրավական գիտելիքների պակասի խնդիր ունեն, հետևաբար մնում է եզրակացնել, որ կատարել են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող նիկոլ հայադավի կամ իր ոհմակից (չարախմբից), մանկլավիկներից ինչ-որ մեկի կամքը, թելադրանքը կամ պարտադրանքը, ինչը, սակայն, նրանց չի ազատում առաջիկայում Քրեական օրենսգրքի առջև պատասխանատվությունից ու պատժից:

Նիկոլ հայադավը դատաիրավական համակարգն ուզուրպացրել է, դրել գրպանը և  վերածել քաղաքական բռնաճնշումների գործիքի: Նման ոստիկանությունից ու դատարաններից այլ բան սպասել հնարավոր չէ: Այս դեպքում նույնպես բոլոր կամակատարների, բոլոր օրինազանցների խստագույն պատիժն իշխանափոխությունից հետո պետք է լինի անխուսափելի:

Այսպիսով Նիկոլի, այո, Նիկոլի, ոչ թե «Հայաստանի Հանրապետության» Քննչական կոմիտեում, ոստիկանությունում, իրավապահ համակարգի այլ մարմիններում, դատարաններում բոլոր չափուսահմաններն անցել են, բոլոր կարմի գծերը հատել, գործել ու գործում են ամենաայլանդակ «բեսպրեդելով», անպատիժ սանձարձակությամբ՝ արհամարհելով, ոտնահարելով Հայաստանի Սահմանադրությունը, մարդու հիմնարար իրավունքները և դրանք արձանագրող, Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաները, Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթները:

Երկակի ստանդարտներով առաջնորդվող «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները, չնայած հրապարակայնորեն ներկայացված որոշակի փաստերին և հենց իրենց ուղղված պատժի անխուսափելիության վերաբերյալ հրապարակային զգուշացումներին, անտեսել և առ այսօր անտեսում են, որ Նիկոլ հայադավը, ինչպես նաև իր ոհմակի ներկայացուցիչները հենց իրենք են բազմիցս հանդես եկել ատելության խոսքով: Հիմա նրանք վաղուց պետք է ձերբակալված ու կալանավորված լինեին: Դեռ ուշ չէ, մինչև հունիսի 7-ը ժամանակ ունեն, եթե ուզում են քավել իրենց մեղքերը, ինչին, ցավոք, կասկածում եմ:

 

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութերն այստեղ՝

 

https://www.facebook.com/artak.avetisyan.70829/videos/1414150463807630

 

https://www.facebook.com/reel/4363921763862898