Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Պեսկովի խոսքերը։
«Այն (խմբ․՝ Պուտինի այցը Չինաստան) իսկապես շատ շուտով կկայանա։ Եվ իսկապես, այս այցի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, բոլոր շփումները հաստատվել են, և այցի բոլոր հիմնական բաղադրիչները համաձայնեցվել են»,-լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

