ԱՄՆ-ը կարող է վերացնել Բաքվի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները՝ քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ազատ արձակման դիմաց. վերլուծություն

ԱՄՆ-ում հրապարակված նոր վերլուծությունը առաջարկում է «մեծ գործարք» Ադրբեջանի հետ․ Վաշինգտոնը կարող է վերացնել Բաքվի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները՝ քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ազատ արձակման դիմաց։

Հեղինակները որպես օրինակ բերում են Բելառուսի հետ ԱՄՆ-ի վերջին բանակցությունները, որոնց արդյունքում, ըստ հոդվածի, ազատ է արձակվել ավելի քան 500 քաղբանտարկյալ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Հոդվածի հեղինակները կարծում են, որ սա կարող է արագացնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և նպաստել տարածաշրջանային կայունությանը։