Ռուսաստանում ավելի քան 80 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում գործունեության դադարեցման պատճառով առնվազն 14,000 ուղևոր սպասում է թռիչքների, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ ավելի քան 80 չվերթ արդեն հետաձգվել կամ չեղարկվել է:

Իրավիճակն առավել կրիտիկական է Սոչիում, որտեղ նոր սահմանափակումները սրել են վերջին երկու օրերի ընթացքում թռիչքների ժամանակացույցի զգալի խափանումները:

Ասոցիացիան հայտարարել է, որ հետաձգված չվերթների թիվը կաճի առաջիկա ժամերին։