Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ

Այս տարի նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։

Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տասնութ տարեկանից բարձր քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝

  • դիմում (ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին),
  • հայտատու անձի կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություն (ազատ ձևաչափով),
  • ծրագրի բովանդակային մանրամասն նկարագրություն, որը պարունակում է դրա իրականացման վայրի և ժամկետների մասին տվյալներ (ազատ ձևաչափով),
  • ծրագրի ծախսերի մանրամասն նախահաշիվը (ազատ ձևաչափով),
  • կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը:

Մրցույթի մասնակցության փաթեթն անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 15-ն ուղարկել literature@escs.am էլեկտրոնային հասցեին:

Հարցերի պարագայում զանգահարել նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010-599-699 /ներքինը՝ 697/ Արմեն Սարգսյանին):