Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլխներում և գրպաններում. հերթը Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է (տեսանյութ)

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը շարք է սկսել ներկայացնում է, թե ինչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլխներում և գրպաններում, թե ինչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները։ Այս անգամ Մանուկյանն անդրադարձել է Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանը։

«Այսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է . . . Արձանագրում ենք, որ «նախկինը» դա ՖԻԿՏԻՎ՝ կեղծ կատեգորիա է և ՔՊ-ի կողմից նշանակովի կատեգորիա։

Մյուս անգամ նախկիների անունը տալուց, բերաններդ մի բանով կծեփեք ու վեր կընկնե՛ք տեղներդ . . . Ցավում եմ, որ այս անգամվա իմ հաճախորդը Անանն էր …»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մ. Մանուկյանը։ 

Տեսանյութում նա նշում է, որ Անանիկ Ոսկանյանը հայտնի է դարձել հեղափոխությունից հետո, երբ աղ ու հացով ընդունել է Նիկոլ Փաշինյանին, ապա անդրադառնում է նրա հայտարարագրին։