Իսրայելի պաշտպանnւթյան բանակը Լիբանանի հարավի 16 բնակավայրի բնակիչներից պահանջել է լքել տները
Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի 16 բնակավայրի բնակիչներ իսրայելական զինվորականներից հրահանգ են ստացել շտապ տարհանվել՝ սպասվող ավիահարվածների կապակցությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին:
«Ահաբեկչական Հեզբոլլահը խախտում է հրադադարի համաձայնագիրը, և մենք ստիպված ենք նրա դեմ վճռական միջոցներ ձեռնարկել: Ուստի, հանուն ձեր անվտանգության, դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները և շարժվեք դեպի Սայդա քաղաք»,- իր հայտարարության մեջ նշել է բանակի ներկայացուցիչը։
Էդրին ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով գտնվում է Հեզբոլլահի զինյալների, օբյեկտների կամ ռազմական տեխնիկայի մոտակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը։

