ԱՄՆ-ն ու Ադրբեջանը սկսել են տեխնիկական բանակցություններ TRIPP ուղու վերաբերյալ. Euronews
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը սկսել են տեխնիկական բանակցություններ TRIPP ուղու շուրջ, քանի որ գլոբալ էներգետիկ ցնցումները Բաքվի տարանցիկ հնարավորությունները դնում են դեպի Եվրոպա գազի մատակարարման քննարկումների կենտրոնում, գրում է Euronews-ը:
ԱՄՆ տեխնիկական պատվիրակությունն ավարտել է բանակցությունները Բաքվում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ, քանի որ Վաշինգտոնը ձգտում է Ադրբեջանի հետ իր նոր ռազմավարական գործընկերությունը վերածել կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի:
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությունը (USTDA) չորեքշաբթի ավարտել է այցը, որի նպատակն էր «երկու երկրների միջև ընդհանուր ռազմավարական ենթակառուցվածքային առաջնահերթությունների առաջմղումը»: Դա փետրվարին ստորագրված ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի մաս է, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Բաքու:
«Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքը նրան դարձնում է անփոխարինելի տրանսպորտային հանգույց Տրանսկասպյան տարանցիկ երթուղում, որը կապում է Կենտրոնական Ասիան Արևմուտքի հետ,- Euronews-ին ասել է USTDA-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային մենեջեր Սառա Լեմինգը:- Թրամփի ուղին այդ միջանցքն էլ ավելի կարևոր կդարձնի»:
ԱՄՆ Գյուղդեպարտամենտը հայտարարել է, որ ներկայում ադրբեջանցի գործընկերների հետ ուսումնասիրում է նախագծեր հեղուկացված բնական գազի, քաղաքացիական միջուկային էներգետիկայի, էլեկտրաէներգիայի փոխանցման, արհեստական բանականության ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և թվային կապի ոլորտներում:

