Որ ուժերն են արդեն դիմել ԿԸՀ
Այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջադրման հայտ են ներկայացրել հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայաստանի շնորհապետական» կուսակցություն, «Բոլորին դեմ եմ» կուսակցություն, «Ուժեղ Հայաստան» դաշինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Միասնության թևեր» կուսակցություն, «Ազգային ժողովորդավարակն բևեռ» համահայկական կուսակցություն։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր ժամը 18։00-ին կավարտվի առաջադրման վերջնաժամկետը։
Ղուկասյանը նաև նշեց, որ օգտահաշվի 24 հայտ են ստացել, սակայն դա չի ենթադրում, որ ունենալու են 24 առաջադրում. «Ազատ են դիմել օգտահաշիվ ստանալու համար, բայց դա պարտադիր չէ, որ իրենք առաջադրվեն»։ Նա ասաց, որ մեկ ժամ առաջ օգտահաշվի նոր հայտ են ստացել՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահությոն»՝ ԴՕԿ կուսակցությունից։
Նա տեղեկացրեց, որ ուժերի գրանցումը լինելու է այսօր 18.00-ից սկսած մինչև մայիսի 3-ը։

