Իրանը hարվածել է ԱՄՆ ռազմական նավերին՝ ի պատասխան իսլամական հանրապետությանը պատկանող նավի զավթման. Tasnim

Իրանի զինված ուժերը հայտարարել են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ամերիկյան ռազմանավերին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան իսլամական հանրապետությանը պատկանող նավի զավթման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

Ըստ Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցչի տեղեկությունների՝ ամերիկյան զինվորականների կողմից զավթված նավը Չինաստանից ուղևորվում էր Օմանի ծոց. նրանք, խախտելով հրադադարի ռեժիմը, գնդակոծել են այն և շարքից հանել նավագնացության համակարգը։ Ի պատասխան՝ Իրանը անօդաչուներով գրոհել է ԱՄՆ նավերը։

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի ծովահենությանը և հարձակումներին։