Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է տարածված լուրը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՊԵԿ-ից։

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։