Զելենսկին հայտնել է, որ ձմռան նախաշեմին ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ձմռան նախաշեմին ակնկալում է Ադրբեջանի լրացուցիչ աջակցությունը՝ երկրի կարևոր ենթակառուցվածքների և լոգիստիկ համակարգի աշխատանքն ապահովելու համար։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում՝ նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքներով։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունները, Ուկրաինայում ադրբեջանական բիզնեսի ներկայությունը, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի շարունակվող հարձակումների ֆոնին։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական ընկերությունները շարունակում են գործունեություն ծավալել Ուկրաինայում՝ չնայած ռուսական հարվածներին։