Մոսկվայում պայթել է ՌԴ փախած Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին մամուլի քարտուղար Սերգեյ Զավորոտնիի մեքենան
Մոսկվայի հարավում շարժման ընթացքում պայթել է Toyota Fortuner մակնիշի ամենագնացը, ինչի հետևանքով ծանր վիճակում հոսպիտալացվել է դրա 72-ամյա սեփականատերը՝ միջազգայնագետ լրագրող և ՌԴ փապած Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին։
Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովո շրջանի Կիրովոգրադսկայա փողոցում։ Պայթյունից հետո ավտոմեքենան վնասվել է վարորդի նստատեղի հատվածում, սակայն տուժածը կարողացել է ինքնուրույն դուրս գալ սրահից։ Ականատեսները շտապել են նրան օգնության և կանչել բժիշկների, որոնք տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես հաղորդվում է, Զավորոտնին ստացել է կրծքավանդակի և մեջքի լուրջ բեկորային վնասվածքներ, ինչպես նաև ոտքերի ծանր վնասվածք։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ ավտոմեքենայի գազային սարքավորման անսարքությունը։
Սերգեյ Զավորոտնին նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, իսկ 2018 թվականին Ալեքսեյ Բերդնիկովի համահեղինակությամբ գիրք է հրատարակել Ուկրաինայի նախկին նախագահի մասին՝ «Յանուկովիչը հանձնեց. Պետդեպն ընդունեց. Ինչպես Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան»։

