Կոչ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջից․
Կոչ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված:
Խնդրում եմ բոլորին ովքեր համակարծիք են հայտարարությանը տարածել այն, անցնել հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLScNec3UBL9HMq…/viewform և ստորագրել:
Տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում եմ գրել անձնական նամակով:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ
Ներքոստորագրող քաղաքացիներս, հայտարարում ենք. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:
Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար:
Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:
Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը:

