Իրանի hակառակորդները չեն հասնի Թեհրանի կողմից nւրանի հարստացման դադարեցմանը․ Իրանի փոխնախագահ
Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Իրանի հարստացման ծրագիրը սահմանափակելուն ուղղված հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան»,- ասել է Էսլամին։
Էսլամիի կարծիքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ նրանց ոչ մի արդյունք չի բերել, և հիմա նրանք ցանկանում են փորձել զիջումներ կորզել Թեհրանից բանակցությունների ժամանակ։

