Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանը՝ պայմանավորված իսրայելական վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով՝ նպատակ ունենալով տապալել դիվանագիտական նախաձեռնությունը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան ժամանելու է Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա լուրջ բանակցությունների համար»,- գրել է նա։

