Հունաստանը կարգելի երեխաներին մուտք գործել սոցիալական ցանցեր

Հունաստանի կառավարությունը կարգելի 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Այս մասին հաղորդում է ERT-ն։

«Այսօր վարչապետը կհրապարակի հայտարարություն, որով կտեղեկացնի 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու մասին», – «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, հաղորդել է հեռուստաալիքը։

Նշենք, որ  արդեն մի քանի երկրներ քննարկել կամ ներդրել են նմանատիպ սահմանափակումներ: Օրինակ, Ավստրալիան արգելք է մտցրել 16 տարեկանից փոքր օգտատերերի համար, մինչդեռ Ֆրանսիան հաստատել է նմանատիպ միջոցառում 15 տարեկանից փոքր երեխաների համար: Ավստրիան նույնպես ցանկանում է արգելել սոցիալական ցանցերը 14 տարեկանից փոքր երեխաների համար։ Նմանատիպ միջոցառումներ քննարկվում են նաև Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում: