Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրում է «Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները  և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին լրագրողի դիտարկմանը, թե Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել բանակում, իշխող կուսակցության պատգամավորը պատասխանում է  «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքներիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»։