Իրավապահները խուզարկել են Եկեղեցուց ձերբակալված աշակերտների բնակարանը, ոչինչ չի հայտնաբերվել

Քիչ առաջ իրավապահները խուզարկություն են կատարել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպի հետևանքով ձերբակալված 18–ամյա եղբայրների բնակարանում, Armenia Sputnik–ին հայտնեց նրանց պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը ևս ներկա է եղել խուզարկությանը։

«Դատարանի խուզարկության որոշումը Գևորգ Գևորգյանի հետ իբր նախօրոք մշակված պլանի հայտնաբերման համար է եղել։ Բացարձակապես ոչինչ չեն հայտնաբերել, ոչինչ»,–ասաց փաստաբանը։