«Վերելք». ԿՍՏՈՐԱԳՐԻ՞ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ (տեսանյութ)
Հունիսի 7-ին կյանքի և մահվան ընտրություն է լինելու, և ընդդիմադիր
հատվածի միաբանությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքական դաշտի այդ հատվածում՝ անողոք փոխհրաձգություն։ Այն աստիճան անողոք, որ անհանգիստ մարդիկ արձագանքում են․ «Մորատորիում հայտարարեք և դադարեցրեք միմյանց դեմ հայտարարություններ անելը։ Նա եթե մնա, ձեզ բոլորիդ այնքան վատ է լինելու, որ նույնիսկ իրար վրա հարձակվելու ձեր սիրած գործի հավեսը չեք ունենա։ Մի նոութբուք գնեք ու մեջը հատուկ նշումներ արեք, թե ում դեմ ինչ եք ասելու նրա գնալուց հետո։ Հիմա պարզապես տաբու է միմյանց դեմ ցեխ շպրտելը։ Չեմ կարողանում հավատալ, որ այս պարզ ճշմարտությունը ընդդիմադիրները չեն հասկանում»։
Իսկ ահա իշխանությունները համակարգված աշխատում են ժողովրդի քաղաքականապես անհաս հատվածին մոլորեցնելու ուղղությամբ, և եթե ընդդիմադիրները անհրաժեշտ համախմբվածություն և նպատակասլացություն չդրսևորեն, ապա չի բացառվում, որ ժողովուրդը ստորագրի իր իսկ մահվան թղթի տակ։
Մանրամասները՝ տեսանյութում

