Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության Իլիա Բ-ի արարողությանը. Մայր Աթոռ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրեցին Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:
«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին»,-ասացին Մայր Աթոռից։
Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները, ինչպես տեղեկացրեցին Մայր Աթոռից, քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։

