Ամերիկյան F-35 կործանիչն իրանական կրակի հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել․ CNN
Ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում, այն բանից հետո, երբ, ենթադրաբար, խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի գաղտնի ինքնաթիռը «մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի վրայով», երբ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։
Հոքինսը նաև ասել է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել, և միջադեպը հետաքննվում է։

