Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։