Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Այս մասին հայտնում է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Նրան ճանաչում եմ տասնամյակներ շարունակ։ Նա այն իրավաբաններից է, ով իր պրոֆեսիոնալ և սկզբունքային պաշտպանությամբ կանգնել է բազմաթիվ մարդկանց կողքին՝ այդ թվում նաև իմ և մի շարք քաղաքական, աղմկահարույց դատավարությունների(Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան) ընթացքում։
Նրա նման պարկեշտ ու բարձրակարգ իրավաբաններ մեր հասարակությունում շատ չեն։ Համոզված եմ՝ Ռուբենը հանցագործություն չի գործել, և տեղի ունեցողի հիմքում կա նրան մեկուսացնելու ու լռեցնելու ակնհայտ միտում։
Համբերություն քեզ, եղբայր»,-նշում է նա։

