ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական, որոնք զոհվել և վիրավորվել են Բահրեյնում և այլ երկրներում գտնվող իր բազաների վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքով։

Ավելին, ըստ տեղեկությունների, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գտնվող երեք ամերիկյան և բրիտանական տանկերների վրա։

Իրանական Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄԷ-ում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԿՀՎ վեց բարձրաստիճան սպաներ։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ զոհվել է երեք ամերիկացի զինվոր, իսկ հինգը՝ վիրավորվել։