Միրզոյանը մեկնում է Ստրասբուրգ, ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:

Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ: