Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայոց այբուբենի հուշարձան

Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդարանի շենքի մոտ կտեղադրվի  հայոց այբուբենի հուշարձան։ Ընդ որում՝ Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ պայմանավորվածությունը։

Կառավարությունն այսօրվա նիստում  որոշեց  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ-ին հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Քանդակը ձեռք կբերվի մեկ անձից գնման ձևով, որի համար նախատեսվում է 60% կանխավճար։