Երևանի քաղաքապետարանը հերքել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին տեղեկությունները

Երևանի քաղաքապետարանը հերքել է տրանսպորտի ուղեվարձի և մի շարք այլ ծառայությունների թանկացման մասին տեղեկությունները։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։
«Ի պատասխան մամուլում տարածվող ապատեղեկատվության՝ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի, «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար սահմանված ավտոկայանատեղի վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ։