Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա. Տիգրան Ավինյան
«Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց հետազոտոթյուն իրականացնել՝ համեմատական տանելու համար նախկինի հետ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը:
Ըստ հանրակրթության վարչության աշխատակցի՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումը ընդունվել է. «Նախորդ շաբաթ 6 դպրոցներ պատահական այցեր կատարելու արդյունքում պարզ է դարձել, որ ակնկալելի սցենարը կատարված է»:

