Նոր սահմանադրության ընդունմանը կողմ է հարցվածների ընդամենը 7,3 տոկոսը

Հայաստանում 10001 քաղաքացու տրվել է հետևյալ հարցը՝

«Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ–թուրքական սահմանը կբացվի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև, նոյեմբերի 22- ին Մարզահամերգային համալիրում կայացած համագումում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից ո՞րի հետ եք համաձայն»

Պատասխաննեերը հետևյալն են

ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն – 7,3 %

Պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող սահմանադրության մեջ – 20,7 %

ՀՀ սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ – 57,1 %

Դժվարանում եմ պատասխանել – 14,9 %

Հարցումներն արվել են նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային եղանակով, բոլոր մարզերից և Երևանից համամասնորեն ընտրելով պատահական հեռախոսահամարներ

Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։