Հարցվածների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ մեր երկրում կան քաղբանտարկյալներ
Հայաստանում 10001 քաղաքացու տրվել է հետևյալ հարցը՝
Ձեր կարծիքով, այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։
Հարցվածների 61,3 տոկոսը պատասխանել է, որ այո
23 տոկոսը՝ ոչ
15,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Մեկ այլ հարցի՝ «Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ։ Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ», պատասխանի մի քանի հնարավորություն ունենալով՝ քաղաքացիները տվել են հետևյալ անունները․
Սամվել Կարապետյան – 64,9 %
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան – 36,2 %
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան – 33,0 %
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան – 19,4 %
Նարեկ Սամսոնյան – 4,7 %
Լիդյա Մանթաշյան – 4,7 %
Վազգեն Սաղաթելյան – 3,2 %
Դավիթ Համբարձումյան – 2,9 %
Արմեն Աշոտյան – 1,4 %
Այլ – 14,3 %
Հարցումներն արվել են Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային եղանակով, բոլոր մարզերից և Երևանից համամասնորեն ընտրելով պատահական հեռախոսահամարներ
Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

